ԼՂՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է դանիական պատվիրակության հետ

ԼՂՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է դանիական պատվիրակության հետ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը հանդիպել է Դանիայի Արտաքին Քաղաքականության հարցերով Ընկերակցության պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում փոխնախարարը ընդհանուր տեղեկություններ է տվել ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ: Այնուհետև Ֆելիքս Խաչատրյանը պատասխանել է հյուրերի բազմաթիվ հարցերին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---