Վ.Պուտին. Ռուս-հայկական հարաբերությունները ինտենսիվ են զարգանում

PanARMENIAN.Net - «Հարաբերությունները ինտենսիվ են զարգանում, աճում է առեւտուրը, եւ մենք շարունակում ենք շփումները ամենաբարձր մակարդակով»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով բանկցությունները իր հայ գործընկեր Ռ.Քոչարյանի հետ Սոչիում: Վ.Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին այն ուշադրության համար, որը նա ցուցաբերել է Հայաստանում արդեն ավարտին մոտեցող Ռուսաստանի տարվա հանդեպ: «Մոտ ապագայում սպասում ենք Ձեզ Մոսկվայում, պատասխան քայլը կատարելու համար` բացելու Ռուսաստանում Հայաստանի տարին»,-ասել է ՌԴ նախագահը: Ռոբերտ Քոչարյանն, իր կողմից, նշել է, որ անցյալ տարին շատ հետաքրքիր էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առումով: «Աճում է ապրանքաշրջանառությունը, ներդրումային ակտիվությունը»,-ասել է նա:



Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ այն ձեռքբերումները, որ եղան այս տարի, թույլ են տալիս նույն տեմպերով զարգացնել հարաբերությունները նաեւ հաջորդ տարի: Քոչարյանը նշել է, որ հումանիտար ոլորտում նույնպես հնարավոր է կառուցել հարաբերությունների այնպիսի համակարգ, ինչպես տնտեսության եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: «Ես երախտապարտ եմ ռուսական կողմին այն բանի համար, որ նման ուշադրություն է հատկացվում միջոցառումների հագեցմանը Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում»,-ասել է Քոչարյանը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---