Նախկին թեկնածու. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում տարատեսակ աճպարարություններ կան

Նախկին թեկնածու. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում տարատեսակ աճպարարություններ կան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցն ուշագրավ է բազմաթիվ պատճառներով: Ֆեյսբուքյան իր էջում նման դիտարկում է արել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը:

Ըստ նրա` փոքրիշատե ուշադիր և բանիմաց ընթերցողը անշուշտ պիտի նկատի այդ փաստաթթղի մեջ զետեղված տարատեսակ աճպարարությունները:

«Ինձ հատկապես զվարճացրեց զեկույցի այն հատվածը, որտեղ ես մեղադրվում եմ ընտրական ծախսերի համար նախատեսված հատուկ հաշիվ չունենալու կապակցությամբ: Պետք է հիշեցնեմ, որ քարոզարշավի առաջին օրն իսկ՝ հունվարի քսանմեկին հայտարարել էի, որ կասեցնում եմ քարոզչությունը, քանի դեռ ընտրությունների օրինականությունը ապահովված չէ: Սա նշանակում էր, որ ոչ մի քարոզչական ծախս ևս պիտի չկատարվեր: Միաժամանակ համապատասխան ֆինանսական հաշվետուությունները սահմանված կարգով ներկայացված են ԿԸՀ՝ զրո ծախսերով: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան տիկին Հայդի Թալիավինին, հունվարի քսանչորսին այցելելով իմ նախընտրական կենտրոն, մանրամասն տեղեկացավ քարոզարշավը կասեցնելու համար առկա հիմնավորումներին, սակայն վերջնական զեկույցին մեջ իրական խնդիրները նենգափոխված են՝ այստեղ հեղինակները կրկին խոսում են անկատար ընտրացուցակների մասին և լռում են ՀՀ-ից հեռացած 1 260 000 ընտրողների հիմնախնդրի մասին: Ի դեպ, տիկին Թալիավինին ընտրութիւններից հետո չցանակացավ հանդիպել և քննարկել տեղի ունեցածը»,- գրել է նախկին թեկնածուն:

Ավելացնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում նշվում է, որ բոլոր թեկնածուները գրանցումից հետո ներկայացրել էին իրենց եկամուտների հայտարարագրերը և ակտիվները, բացի Արման Մելիքյանից: Դիտորդները նկատել են, որ նա չի պատժվել, քանի որ նման դեպքի համար պատիժ սահմանված չէ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---