Հենրիխ Մխիթարյանի գործակալ. Ֆուտբոլիստը կարող է շարունակել կարիերան «Յուվենթուսում»

Հենրիխ Մխիթարյանի գործակալ. Ֆուտբոլիստը կարող է շարունակել կարիերան «Յուվենթուսում»

PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան Իտալիայում: Այդ մասին «Կորեյերե դելո սպորտին» տված հարցազրույցում հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:

«Ես բանակցում եմ Մխիթարյանի տրանսֆերի մասին իտալական առաջնության ակումբներից մեկը տեղափոխվելու մասին, մասնավորապես, Թուրինի «Յուվենթուսի» հետ»,-ասել է նա:

Նա նշել է, որ եթե այդ տարբերակը չհաջողվի, նրանք կդիտարկեն այլ երկրների գերակումբների առաջարկները:

Այս խաղաշրջանում Մխիթարյանը Ուկրաինայի ռեկորդ է սահմանել՝ 24 գոլ խփելով 27 խաղում: Նախկին նվաճումը պատկանում էր ուկրաինացիներ Սերգեյ Ռեբրովին ու Մաքսիմ Շացկիխին՝ 22 գոլ:

Մխիթարյանը «Շախտյորի» կազմում հանդես է գալիս 2010 թվականից, անց է կացրել 103 հանդիպում՝ դառնալով 41 գոլի հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---