ԿԸՀ-ն այսօր կկազմի Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրությունը. Կան ինքնաբացարկներ

ԿԸՀ-ն այսօր կկազմի Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրությունը. Կան ինքնաբացարկներ

PanARMENIAN.Net - Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրությունը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հայտնեց, որ հանձնաժողովն արձանագրություն կկազմի մանդատները կուսակցություններին բաշխելու մասին, մանդատներ կտրվեն ընտրական ցուցակներում այդ պահին առկա թեկնածուներին:

Իսկ հետագայում ինքնաբացարկների դիմումների դեպքում թեկնածուի գրանցումը ուժը կորցրած կճանաչվի և մանդատը կփոխանցվի ընտրական ցուցակի հաջորդ համարին:

Ավելացնենք, որ հանձնաժողովն ինքնաբացարկի մասին դիմումներ է ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 113 թեկնածուներից:

Ինքնաբացարկի մասին 21 դիմումներ ստացվել են Հանրապետական կուսակցությունից:

Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրվել է ավագանու 42, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 17, «Բարև Երևան» դաշինքից` 6 անդամ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---