ՂԱԿ-ը պահանջում է անհապաղ դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ցանկանում քայլեր կատարել «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետեւանքները» վերացնելու ուղղությամբ: Այդ մասին ասվում է ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) դեկտեմբերի 19-ին տարածած հայտարարության մեջ: Կազմակերպությունը նշում է, որ համանախագահների նման դիրքորոշումը դրդում է Ադրբեջանին կնքել պարտվողական խաղաղություն: «ԵԱՀԿ ՄԽ-ն չի ձգտում հաշվի նստել ադրբեջանական ժողովրդի կարծիքի հետ: ԵԱՀԿ ՄԽ ընթացիկ այցում ԵԱՀԿ բարձր ծրագրման առաքելության ներկայությունը վկայում է լուրջ վտանգի մասին»,-ասվում է հայտարարության մեջ: ՂԱկ-ը հայտարարում է, թե «կկանխի միջազգային կազմակերպությունների նենգ ծրագրերը, որոնք իրագործվում են ԵԱՀԿ ՄԽ միջոցով, եւ թույլ չի տա կնքել պարտվողական խաղաղություն»: «Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը»,-ընդգծվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---