Ստեփան Դեմիրճյանը` ՀԱԿ դաշինքի ղեկավա՞ր. ՀԺԿ նախագահը չմեկնաբանեց

Ստեփան Դեմիրճյանը` ՀԱԿ դաշինքի ղեկավա՞ր. ՀԺԿ նախագահը չմեկնաբանեց

PanARMENIAN.Net - Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ՀԱԿ դաշինքը առաջնորդի փնտրտուքների մեջ է և դաշինքում առկա կուսակցությունների մասնավոր զրույցներում քննարկվում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հնարավոր ղեկավար դառնալու հարցը:

PanARMENIAN.Net ը փորձեց տեղեկությունը ճշտել Ստեփյան Դեմիրճյանից, ով հրաժարվեց մեկնաբանել, ասելով, որ վաղը մամուլի ասուլիս է տալու և այդ ժամանակ կպատասխանի բոլոր հարցերին:

«Իրավունք» օրաթերթի հետ զրույցում «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ ասել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «ՀԺԿ-ն շարունակելու է մնալ ՀԱԿ անդամ կուսակցություններից մեկը, բայց նրանք որոշում ունեն առայժմ նիստերին չմասնակցել»,- ասել է նա: Հարցին, թե կոնկրետ որևէ մեկի ղեկավարելու հարցը քննարկվել է, Սոս Գիմիշյանը պատասխանել է. «Ընդհանրապես այդպիսի հարց չի քննարկվել, չի էլ կարող քննարկվել»:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---