Երուսաղեմի մուֆտին կոչ է անում սպանել հրեաներին15 մայիսի 2013 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Արաբական երկրների դեսպանները հավաքվել են հատուկ նիստի ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի մասնակցությամբ, դատապարտելու համար այն, ինչ նրանք անվանում են «հավատացյալների իրավունքների խախտում Պաղեստինի տարածքներում» և հատկապես Արևելյան Երուսաղեմում: Դեսպանների դժգոհությունն առաջացրել է Երուսաղեմի մուֆտի Մուհամմեդ Հուսեյնի ձերբակալությունը Ալ Աքսա մզկիթի մոտ մայիսի 8-ին: Նրան կասկածում են անկարգություններ հրահրելու մեջ: Մի քանի ժամ անց նրան ազատ են արձակել: Երուսաղեմի օրն Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններ տեղի ունեցան, երբ հրեաների մի խումբ բարձրացան Տաճարի սար, իսկ մզկիթում գտնվող արաբները նրանց վրա քարեր ու աթոռներ սկսեցին նետել: Հետաքննելով այդ միջադեպը՝ ոստիկանությունը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ մուֆտին հաճախ մեջբերում է Ղուրանի այն տողերը, որտեղ կոչ է արվում «սպանել հրեաներին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |