Վիտալի Տրետյակով. Ադրբեջանը ՌԴ համար լավագույն դեպքում առևտրային գործընկեր է, ոչ թե քաղաքական

Վիտալի Տրետյակով. Ադրբեջանը ՌԴ համար լավագույն դեպքում առևտրային գործընկեր է, ոչ թե քաղաքական

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Ռուսաստանի համար լավագույն դեպքում առևտրային գործընկեր է, ոչ թե՝ քաղաքական: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ ու լրագրող, «Անկախ հրատարակչական խմբի» գլխավոր տնօրեն, գլխավոր խմբագիր, «Քաղաքական դասակարգ« ամսագրի գլխավոր խմբագիր Վիտալի Տրետյակովը: «Իսկ առևտրի մեջ ամեն ինչ պարզ է. մեզ ընդառաջ չե՞ք գնում, ուրեմն էլ ինչո՞ւ քաղաքական համակրանք դրսևորել ձեր հանդեպ: Այսպես են գործում բոլորը, ոչ միայն Ռուսաստանը»,-ասել է նա:

Ըստ նրա, Ադրբեջանի քաղաքականության առաջնայնությունը տրված է ԱՄՆ-ին ու Թուրքիային: Ռուսաստանը, լավագույն դեպքում, երրորդն է:

«Եվ դուք ուզո՞ւմ եք, որ Մոսկվան դրա վրա աչք փակի: Գաբալայի ՌԼԿ-ն օրինակներից մեկն է միայն: Մոսկվան չի կարող ստիպել Բաքվին վերակողմնորոշվել դեպի Ռուսաստան: Սակայն, կարող է, և ուժերի ներածին չափով անում է դա, ավելի շատ բարեկամություն անել նրանց հետ, ով Ադրբեջանի պես սևեռուն չի նայում հակառակ կողմը: Եվ ընդհանրապես պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանին ռազմավարական դաշնակից է պետք Կովկասում: Ադրբեջանն այդպիսին չի հանդիսանում»,-ասել է նա՝ նշելով, որ կա Հայաստանը, որի հետ Ադրբեջանը շատ վատ հարաբերություններ ունի, իսկ Մոսկվան՝ շատ լավ:

«Մոսկվան ցանկության դեպքում կարող է ապակայունացնել իրավիճակը ցանկացած հետխորհրդային պետությունում և նույնիսկ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում: Սակայն, ասել, որ նա ցանկանում է դա անել կամ կանի, կարող են միայն հիմարները կամ սադրիչները»,-ասել է նա:

«ԱՄՆ-ն երբեէ չի զբաղվել քաղաքական բարեգործությամբ: Այնպես որ, մի կարծեք, թե Ադրբեջանն այդ իմաստով բացառություն կդառնա»,-ասել է Տրետյակովը, գրում է haqqin.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---