Արմեն Բադալյան. Վերանծվող ՀՀՇ-ն կլինի հերթական մեռելածին կուսակցությունը

Արմեն Բադալյան. Վերանծվող ՀՀՇ-ն կլինի հերթական մեռելածին կուսակցությունը

PanARMENIAN.Net - Վերանծվող ՀՀՇ-ն կլինի հերթական մեռելածին կուսակցությունը, ինչպիսին կան արդարադատության նախարարությունում գրանցված 70 կուսակցությունները: Նման կարծիքի է քաղաքական և ընտրական տեխնոլոգիայի փորձագետ Արմեն Բադալյանը:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ կուսակցական համակարգն է: Այնպես չէ, որ հասարակությունը բարձր մակարդակի է, իսկ կուսակցությունները վատն են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայոց Համազգային Շարժման անդամներ Ալեսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանն ու Արարատ Զուրաբյանը նախաձեռնել են ՀՀՇ-ի վերագրանցումը, քանի որ կարծում են, որ ՀՀՇ-ն չի կարելի «փակել»: Մոտ երկու հարյուր հոգի է միացել նախաձեռնությանը: Կուսակցությունը վերագրանցելու գործընթացն արդեն սկսվել է, Արդարադատության նախարարություն դիմում են ներկայացրել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---