Մայիսի 17-ին կանցկացվեն Հայկական առաջին տրանսպլանտ խաղերը

Մայիսի 17-ին կանցկացվեն Հայկական առաջին տրանսպլանտ խաղերը

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին «Դինամո» մարզադահլիճում կանցկացվեն Հայկական առաջին տրանսպլանտ խաղերը` Հայաստանի փոխպատվաստված օրգաններով մարդկանց մասնակցությամբ:

Բացման արարողությունից հետո կկայանան սեղանի թենիսի մրցումները, այնուհետև լողի, բոուլինգի, թենիսի և վազքի: Մայիսի 18-ին փակման արարողության ժամանակ կամփոփվեն արդյունքները և հաղթողները կստանան մրցանակներ: Միջոցառումները կազմակերպում է «Արաբկիր» բժշկական համալիրը:

Սպորտային խաղերին մասնակցությունը և հետագա մարզումները կնպաստեն Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքի որակի, նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի բարելավմանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---