Իռլանդիայում Հայաստանի առաջին դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

PanARMENIAN.Net - Իռլանդիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը իր հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նախագահ Մերի ՄըքԷլիզոնին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ հայ դիվանագետը նշել է, որ իր համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է Իռլանդիայում Հայաստանի առաջին դեսպանը լինելը: Նա նշել է, որ երկու երկրների միջեւ կան համագործակցության մեծ հեռանկարներ եւ կատարելիք աշխատանքի մեծ ծավալ: Ըստ դեսպանի, Իռլանդիայի տնտեսական մեծ եւ շարունակական աճի փորձը, Իռլանդիայի հետզհետե աճող միջազգային հեղինակությունը Հայաստանի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում, եւ Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ բարեկամական կապերի ամրապնդումը շահեկան կլինի երկու երկրների համար: Իր հերթին Իռլանդիայի նախագահը խոսել է հայ եւ իռլանդացի ժողովուրդների նմանությունների մասին, անդրադարձել է Հայաստանի պատմության տարբեր դրվագների եւ նշել, որ իռլանդացիները Հայաստանից` որպես առաջին քրիստոնյա պետությունից եւ իր անկախության համար պայքարած եւ դժվարություններ հաղթահարած երկրից նույնպես սովորելու շատ բան ունեն: Նա հայտնել է իր կառավարության պատրաստակամությունը` ըստ ամենայնի օժանդակել դեսպանին իր առաքելության մեջ եւ հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման գործում:



Դուբլին այցելության ժամանակ Վահե Գաբրիելյանը հանդիպել է նաեւ Իռլանդիայի արտաքին գերատեսչության քաղաքական հարցերով, Եվրոպական Միության հարցերով, երկկողմ տնտեսական հարցերով պատասխանատուների հետ եւ քննարկել հայ-իռլանդական հարաբերությունների համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծման, եվրոպական կառույցներում եւ երկկողմ մի շարք բնագավառներում համագործակցության կոնկրետ հարցեր: Դեսպանն այցելել է նաեւ Չեսթեր Բիթի անվան գրադարան, որտեղ պահվում է հայկական ձեռագրերի աշխարհում ամենամեծ մասնավոր հավաքածուն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---