Հայ ազգային կոնգրեսը քննարկել է առաջիկա անելիքները

Հայ ազգային կոնգրեսը քննարկել է առաջիկա անելիքները

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը:

Նիստի ընթացքում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի տարեկան նիստի վերաբերյալ և տեղեկացրել, որ Հայոց Համազգային շարժումը դաշինքում վերագրանցվել է, որպես Հայ Ազգային Կոնգրես:

Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների դատական բողոքարկման գործի ընթացքը:

Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցին առնչվող վերջին զարգացումները:

Գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի ներկայացմամբ և վարչության որոշմամբ հաստատվել է կուսակցության կանոնադրությամբ պարտադիր համարվող հարցերի՝ 2013թ-ի ընթացքում քննարկման ժամանակացույցը:

Նիստում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---