Al Arabiya. Ասադի զորքերը քիմիական զենք են օգտագործել

Al Arabiya. Ասադի զորքերը քիմիական զենք են օգտագործել

PanARMENIAN.Net - Առնվազն 110 մարդ է զոհվել վերջին օրում Սիրիայում Բաշար Ասադին հավատարիմ ուժերի ու ապստամբ զինյալների միջև մարտերի հետևանքով:

Մարտերը տեղի են ունեցել Հոմսի մոտ, Դամասկոսի շրջանում, Թուրքիայի սահմանին մոտ: Միջազգային ԶԼՄ-ներում մեծ աղմուկ է հանել Al Arabiya-ի հաղորդագրությունն այն մասին, որ Ասադի զորքերը քիմիական զենք են օգտագործել: Պարբերականը նշում է, որ վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա: Անկախ աղբյուրները պաշտոնապես այս լուրերը չեն հաստատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---