Վ.Օսկանյան. Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարձագանքի Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման փաստին

PanARMENIAN.Net - 2005 թվականին Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ կրել են սահմանափակ բնույթ եւ հիմնականում իրականացվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բանակցային գործընթացում: Այդ մասին այսօր հայտարարել է Վարդան Օսկանյանը 2005 թ. ՀՀ արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, որոշ շփումներ են եղել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների մակարդակով: «Մտահոգիչ էր դեկտեմբերի կեսերին Նախիջեւանում Հին Ջուղայի հայկական գերեզմանատան հուշարձանների հերթական ավերման փաստը, որի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը նամակով դիմեց ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրենին»,-նշեց նախարարը: Հարցը քննարկվեց նաեւ ԱՄՆ Կոնգրեսում եւ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում` կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել հայկական պատմական հուշարձանների ոչնչացումը: «Հույս ունենք, որ 2006թ. ՅՈՒՆԷՍԿՕ-ն կարձագանքի Հայաստանի դիմումին եւ առաքելություն կուղարկի Նախիջեւան` տեղում ավերածությունների փաստը հաստատելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար»,-հայտարարեց նա:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանում Հայաստանի դեսպանատունը Ատրպատականի հայկական թեմից տեղեկացել էր, որ մոտ 100 ադրբեջանցի զինվորներ ներխուժել են Հին Ջուղայի հայկական գերեզմանոց եւ ծանր տեխնիկայի, մուրճերի ու բահերի միջոցով ավերում են հայկական խաչքարերը, որոնք 2002 թվականին փրկվել էին պղծվելուց: Կասկած չկա, որ սա ադրբեջանական պետության հերթական քայլն է, ուղղված պատմության խեղաթյուրմանը, որի միջոցով փորձ է արվում ջնջել Նախիջեւանում ամեն հայկականի հետքը: Այդ կապակցությամբ Իրանի երեք հայկական թեմերի առաջնորդները հայության անունից իրենց վրդովմունքն ու ցասումն են հայտնել եւ դիմել միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս իր մանդատաի շրջանակներում քայլեր ձեռնարկի Արդբեջանի կողմից տարվող հերթական մշակութային ջարդը կանխելու համար: Բացի այդ, Իրանում Հայաստանի դեսպանատունը դիվանագիտական կանալներով տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ եւ շարունակում է հետեւել իրադարձությունների զարգացմանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---