ԵԱՀԿ. Քոչարյան-Ալիեւ փետրվարին կայանալիք հանդիպման ընթացքում կարող է համաձայնություն ձեռք բերվել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ նոր նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարլ դե Գուխտը իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե երկար տարիների ընթացքում առաջին անգամ նշաններ կան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: «Կարծում եմ, որ մենք հնարավորության պատուհան ունենք այժմ, քանի որ Ադրբեջանում ընտրություններ են եղել, Հայաստանում էլ անցկացվել է հանրաքվե` նոր Սահմանադրության վերաբերյալ: Քաղաքականության մեջ հնարավորության պատուհանները կարեւոր են, եւ մենք մի քանի մայրաքաղաքներից ազդանշաններ ենք ստացել, որ կարող է լուծում ստանալու շանս լինի», - նշել է նա: Կարել դե Գուխտը հայտնեց, որ հունվարի 24-ից 26-ը այցելելու է հակամարտության տարածաշրջան` նախապատրաստելու փետրվարին կայանլիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Սկզբունքորեն համաձայնությունը կարող է ձեռք բերվել Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հենց այդ` փետրվարյան հանդիպման ժամանակ, իսկ համաձայնագիրը հետո կարող է իրագործվել այս տարի ավելի ուշ»,-նշել է ԵԱՀԿ գործող նախագահը: Նրա խոսքերով, «համաձայնության ձեռքբերումից հետո ԵԱՀԿ-ն պատրաստ է դիտորդներ կամ խաղաղապահ ուժեր ուղարկել տարածաշրջան»: «Թե ինչ ուժեր կտեղակայվեն` դիտորդներ թե խաղաղապահ ուժեր, պետք է որոշեն կողմերը: Եթե պետությունների ղեկավարները համաձայնության գան, ապա ԵԱՀԿ-ն պետք է կատարի իր պարտավորությունները», - հայտարարեց Կարել դե Գուխտը: ԵԱՀԿ նախագահը չմանրամասնեց` որքա՞ն խաղաղապահ ուժեր կպահանջվեն հակամարտության գոտում տեղակայելու համար, սակայն նշեց, որ «ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու ցանկություն ունեցող երկրներ գտնելը դժվար չի լինի», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---