Հենրիխ Մխիթարյան. Գավաթի եզրափակչում բոլորն էլ իրենց ուժերը տվեցին հաղթանակի համար

Հենրիխ Մխիթարյան. Գավաթի եզրափակչում բոլորն էլ իրենց ուժերը տվեցին հաղթանակի համար

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի Գավաթի եզրափակչում տոնած հաղթանակից հետո ասել է, որ իրենք հեշտ հանդիպումներ չեն ունենում:

«Մանավանդ, որ դա Գավաթի եզրափակիչն էր: Կողքից կարող է թվալ, որ հաղթանակը հեշտությամբ է տրվել, սակայն հավատացեք, դա այդպես չէ: Երեք օր առաջ մենք առաջնությունում ենք հանդիպում անցկացրել, և մարզիչը որոշ փոփոխություններ է կատարել կազմում, սակայն միևնույն է որոշ խաղացողներ հոգնած էին: Սակայն, չնայած դրան, բոլորն էլ տվեցին իրենց ուժերը հաղթանակի հասնելու համար»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Մայիսի 24-ին «Շախտյորը» հանդիպում է անցկացնելու 111 երեխաների դեմ, և Մխիթարյանի խոսքով, երեխաների դեմ մրցելը միշտ էլ հաճելի է. «Ավելի շատ ցանկություն և հույզեր են լինելու: Կարծում եմ, որ այն տոն է լինելու բոլորի համար: Մենք մեծ հաճույքով ենք անցկացնելու այդ հանդիպումը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---