Ադրբեջանցիները մտադիր են բողոքի ցույց անցկացնել Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան առջեւ

PanARMENIAN.Net - Ուկրաինայում բնակվող ադրբեջանցի երիտասարդները բողոքի ցույց կանցկացնեն Կիեւում Հայաստանի դեսպանատան առջեւ այսպես կոչված «Խոջալուի ցեղսպանության» կապակցությամբ: Այդ նպատակով հունվարի 13-ին Կիեւում նախատեսվում է անցկացնել Ուկրաինայի ադրբեջանական երիտասարդության կազմակերպության հավաք: Քննարկումների հիմնական թեման կլինի բողոքի առաջիկա ցույցը, որի կազմակերպիչները ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն են: Գործողությունը կկայանա «Խոջալուի ցեղասպանության» 14-րդ տարելիցի նախօրեին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---