Հայաստանի 74-րդ առաջնության ընտրական փուլի հաղթող է դարձել Մանուել Պետրոսյանը

Հայաստանի 74-րդ առաջնության ընտրական փուլի հաղթող է դարձել Մանուել Պետրոսյանը

PanARMENIAN.Net - Ջերմուկում ավարտվել է Հայաստանի 74-րդ առաջնության ընտրական փուլ հանդիսացող երկրի տարածաշրջանային առաջնությունը:

Մրցաշարի հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Մանուել Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:

Նրանից կես միավորով են հետ մնացել միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը և Գրիգոր Դիլանյանը: Այս երեք շախմատիստներն իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին, տեղեկացնում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---