Իլհամ Ալիեւը գաղտնի բանակցություննե՞ր է վարում ԵԱՀԿ դիվանագետների հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ընդդիմադիր «Ենի մուսավաթ» թերթը պնդում է, որ նախագահ Իլհամ Ալիեւը Փարիզում գաղտնի բանակցություներ է վարում ԵԱՀԿ- դիվանագետների հետ, որոնց առանցքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է, մասնավորապես, հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:

Պաշտոնապես Ադրբեջանի նախագահը հունվարի 2-ից կարճատեւ արձակուրդում է: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, «Ենի մուսավաթը» պնդում է, որ Իլհամ Ալիեւը նախ մեկնել է Դուբայ, որտեղից արդեն ուղեւորվել է Փարիզ: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության անունը բացահայտել չծանկացած աշխատակիցը հայտարարեց, որ «Իլհամ Ալիեւի Ֆրանսիապաշտոնական այց կատարելու մասին խոսք անգամ չկա, իսկ նախագահի մասնավոր կյանքի մասին որեւէ բան ասել ինքը չի կարող»: Ադրբեջանցի դիվանագետը հրաժարվեց միանշակորեն հերքել, թե Իլհամ Ալիեւը Փարիզում չէ: Ադրբեջանական աղբյուրները ներկայումս որեւէ տեղեկություն չեն հաղորդում Իլհամ Ալիեւի գտնվելու վայրի մասին` ենթադրելով միայն, որ եկող շաբաթ նա կլինի Բաքվում. հունվարի 20-ին Ադրբեջանը նշում է 1990 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակի օրը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---