«Վկոնտակտե» ռուսական սոցցանցը հայտնվել է արգելված կայքերի ցանկում

«Վկոնտակտե» ռուսական սոցցանցը հայտնվել է արգելված կայքերի ցանկում

PanARMENIAN.Net - «Վկոնտակտե» ռուսական սոցցանցը հայտնվել է արգելված կայքերի ցանկում: Որոշումն ընդունվել է այսօր` մայիսի 24-ին, «Ռոսկոմնադզորի» եզրակացության հիման վրա:

«Ռոսկոմնադզորը» պատասխանատու է ինտերնետ ռեսուրսի ցանկում մանկական պորնոգրաֆիա պարունակող տարրերի ընդգրկման համար: Հավանաբար, հենց նման տիպի խախտումներ են հայտնաբերվել սոցցանցի էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բազմաթիվ բողոքներ են ստացվում նաև կապված սոցցանցերում թմրանյութերի ու ինքնասպանությունների քարոզի հետ կապված:

Ըստ օրենքի, ցանցին երեք օր է տրվում խախտումները շտկելու համար, հակառակ դեպքում մուտքը կարգելափակվի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---