Միխայիլ Մարկոսով. Եթե «Ուֆայի» հետ պայմանագիր կնքեմ, ապա կմիանամ Հայաստանի հավաքականին

Միխայիլ Մարկոսով. Եթե «Ուֆայի» հետ պայմանագիր կնքեմ, ապա կմիանամ Հայաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Միխայիլ Մարկոսովը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որպեսզի մասնակցի աշխարհի 2014 թվականի ընտրական Մալթայի և Դանիայի հետ խաղերին, որոնք կկայանան հունիսի 7-ին և 11-ին:

Մարկոսովն արդեն երրորդ անգամն է հրավիրվում Հայաստանի հավաքական, սակայն նախորդ երկու անգամները նա չի միացել թիմին:

«Այս պահին իմ պայմանագիրը «Ուֆայի» հետ ավարտվում է, և մենք քննարկում ենք մանրամասներ այն երկարաձգելու մասին: Բնականաբար, մինչև այդ ամենը չլինի, ես չեմ կարողանա խոստանալ, որ կմիանամ հավաքականին: Եթե հասցնեմ կնքել պայմանագիրս և «Ուֆայի» ղեկավարությունը բաց թողնի ինձ, ես հաճույքով կմիանամ Հայաստանի թիմին»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---