Արսեն Գալստյան.Շատ եմ ցանկանում ելույթ ունենալ Ունիվերսիադայում

Արսեն Գալստյան.Շատ եմ ցանկանում ելույթ ունենալ Ունիվերսիադայում

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ձյուդոիստ Արսեն Գալստյանը հայտարարել է, որ շատ է ցանկանում մասնակցել Ուսանողական խաղերին և կանի ամեն ինչ, որ շուտ վերականգնվի:

Նա վնասվածքի պատճառով բաց է թողնելու Մասթերս մրցաշարը, որը մեկնարկելու է մայիսի 25-ին:

«Այդ վնասվածքը ես ստացել եմ Օլիմպիական խաղերից առաջ կայացած աշխարհի Գավաթում: Չելյաբինսկում անցկացված վերջին հավաքից առաջ այն ավելի խորացավ, այդ պատճառով էլ Մասթերսին ես չեմ մասնակցելու: Սակայն մեկ շաբաթ առաջ պլանավորել էի այնտեղ ելույթ ունենալ: Չեմ կարող ասել, թե վնասվածքը խանգարում է մարզվել, սակայն ավելի լավ է ռիսկի չդիմել» ,- Գալստյանի խոսքերը մեջբերում է allsportinfo.ru-ն. Գալստյանի խոսքով, եթե վերականգնվի, անպայման կմեկնի Կազան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---