Արծվիկ Մինասյան. Եթե խոսում են մտքի հեղափոխության մասին, ապա պետք է պատրաստ լինեն զոհել իշխանությունը

Արծվիկ Մինասյան. Եթե խոսում են մտքի հեղափոխության մասին, ապա պետք է պատրաստ լինեն զոհել իշխանությունը

PanARMENIAN.Net - Կառավարության գործունեության ծրագիրը, որն ԱԺ մեծամասնության շնորհիվ հավանության է արժանացել, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի բնորոշմամբ ոչ թե ծրագիր է , այլ լավագույն դեպքում հռչակագիր, որը երկրի ապագայի տեսլականը ներկայացնում է ինչ-որ մշուշոտ ձևակերպումներով:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին Արծվիկ Մինասյանը նկատեց, որ դրանով նվաստացվում է այս ծրագրի դերն ու նշանակությունը, քանի որ այն իրականում պետք է հնարավորություն տար, որպեսզի խորհրդարանը կարողանար վերահսկել կառավարության գործունեությունը, սակայն այդ մշուշոտ ձևակերպումները դա թույլ չեն տալիս: Նա նշեց, որ այն նաև հակասում է հաշվետու և թափանցիկ լինելու խոստումներին:

Կառավարության ծրագրում, ՀՅԴ պատգամավորի խոսքով, բացակայում են մի շարք կարևոր խնդիրներ, օրինակ, նոր ատոմակայանի կառուցումը, ազգային ավիափոխադրողների հարցը և այլն:

«Եթե հաշվի առնենք, որ թանկացումների արդյունքում ինչ իրավիճակ կստեղծվի, գույները խտանում են, և հասկանում ենք, որ իրենք պատրաստ չեն բարեփոխումների: Նրանք միայն պատրաստ են այնպիսի գործողությունների, որոնք կապահովեն ոչ ժողովրդավար իշխանության գոյությունը»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱԺ-ում հնչեցրած տեսակետին, թե «մեզ մտքի հեղափոխություն է անհրաժեշտ», ՀՅԴ պատգամավորը նշեց, որ չգիտի, թե կոնկրետ ինչ նկատի ուներ վարչապետը, և ընդգծեց, որ այս օրերին ընդդիմության հիմնավորված քննադատությանը քաղաքական մեծամասնությունը պատասխանում էր միայն վիրավորելով, իսկ դա հեղափոխություն չէ:

«Եթե խոսում են մտքի հեղափոխության մասին, ապա պետք է պատրաստ լինեն, որ կարող է և զոհեն իշխանությունը, սակայն նրանց մոտ միայն այնպիսի կարծրատիպեր են, որ իրենք ամեն ինչում հաղթող են: Նրանց պատկերացումներն ավելի ցինիզմի են նման, իսկ այդօրինակ հայտարարությունները միայն գալիս են քողարկելու նրանց պահվածքը»,- ավելացրեց Մինասյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---