Ճառագայթում է արձանագրվել Ճապոնիայի միջուկային լաբորատորիաներից մեկում

Ճառագայթում է արձանագրվել Ճապոնիայի միջուկային լաբորատորիաներից մեկում

PanARMENIAN.Net - Ռադիոակտիվ մասնիկների արտանետում է տեղի ունեցել Ճապոնիայի միջուկային լաբորատորիաներից մեկում: Այդ մասին հայտնել է երկրի ատոմային էներգետիկայի վերահսկման կոմիտեն:

Թույլ խտության պատճառով ռադիոակտիվ ամպը դուրս չի գա տարածքի սահմաններից, որտեղ գտնվում է հաստատությունը, ուստի մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում:

Բոլոր աշխատանքները միջուկային լաբորատորիայում ժամանակավորապես դադարեցվել են, իսկ տարածքը՝ մեկուսացվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---