Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթել

Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթել

PanARMENIAN.Net - Առնվազն 17 երեխա է զոհվել, 8-ը ստացել են վնասվածքներ ավտոբուսում տեղադրված գազի անսարք բալոնի պայթյունի պատճառով Պակիստանի արևելքում: Այդ մասին այսօր հայտնել են տեղի իրավապահ մարմինները:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Փենջաբ նահանգի Գուջարատ քաղաքում վաղ առավոտյան, երբ երեխաները դպրոց էին գնում: Զոհվել է նաև ուսուցչուհին:

Ընդհանուր առմամբ ավտոբուսում 25 մարդ կար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---