Հունիսի 10-11-ին փաստաբանները գործադուլ կանեն` բողոքելով Վճռաբեկ դատարանի գործելակերպի դեմ

Հունիսի 10-11-ին փաստաբանները գործադուլ կանեն` բողոքելով Վճռաբեկ դատարանի գործելակերպի դեմ

PanARMENIAN.Net - Փաստաբանների պալատի փաստաբանները հունիսի 10-ին և 11-ին կրկին գործադուլ են անելու` բողոքելով Վճռաբեկ դատարանի գործելակերպի դեմ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանների խոսքով, Վճռաբեկ դատարանը բողոքներն առանց պատճառաբանության կամ ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձնում է, բողոքի քննությունը և որոշումը ուշացած է ուղարկում: Փաստաբանի կարծիքով` խնդիրը օրենքի սխալ կիրառության մեջ է, իրենք պահանջում են մոտեցումների փոփոխություն, բայց, հարկ եղած դեպքում նաև օրենսդրական փոփոխություններ:

Իսկ եթե այսպես շարունակվի, պետք է գիտակցել, որ տուժում է նաև ՀՀ հեղինակությունը: Վճռաբեկ դատարանի գործելակերպի պատճառով քաղաքացիները դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ևՄԻԵԴ-ն էլ հիմնականում որոշումը կայացնում է ընդդեմ ՀՀ, իսկ պետությունը ստիպված է իր բյուջեից վճարել քաղաքացուն: Փաստաբանները տեղեկացրեցին, որ իրենց հայտարարության տակ ստորագրել է 50 փաստաբան, բայց մինչև հունիսի 10-ը շատերը կմիանան:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 11-ին ևս մոտ 500 փաստաբան մեկօրյա գործադուլով բողոքել են Վճռաբեկ դատարանի գործելակերպի դեմ, բայց, իրենց խոսքով, անարդյունք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---