Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում համայնքների ՏԻՄ ընտրություններ են

Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում համայնքների ՏԻՄ ընտրություններ են

PanARMENIAN.Net - Այսօր Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակ մարզերում համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:

Արմավիրի մարզում համայնքի ղեկավար կընտրեն Վարդանաշենում: Այստեղ առաջադրվել է 5 թկնածու՝ անկուսակցականներ Աշոտ Հայրապետյանը, Կարեն Հովհաննիսյանն ու Գրիգոր Սահակյանը և ՀՀԿ-ականներ Արթուր Մանուկյանն ու Հայկ Սահակյանը: Կոտայքում համայնքի ղեկավար կընտրեն Նոր Հաճնում:

Այստեղ առաջադրվել է 3 թկնածու՝ անկուսակցականներ Հովհաննես Ադամյանն ու Շուշանիկ Նազարյանը և ԲՀԿ-ական Գագիկ Մաթևոսյանը: Համայնքապետի ընտրություններ կլինեն նաև Նուռնուսում, առաջադրվել է 2 թեկնածու՝ ԲՀԿ-ական Մնացական Գևորգյանն ու անկուսակցական Վանիչկա Ոսկանյանը:

Շիրակ մարզում համայնքի ղեկավար կընտրեն Ախուրիկում, որտեղ առաջադրվել է 3 թեկնածու՝ ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանն ու անկուսակցականներ Հայկ Մովսիսյանը և Սարգիս Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---