Քաղաքագետ. Լեռնային Ղարաբաղի հարցում 2013-ին որևէ բեկումնային բան չի լինի

Քաղաքագետ. Լեռնային Ղարաբաղի հարցում 2013-ին որևէ բեկումնային բան չի լինի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ բեկումնային բան չի լինի ոչ 2013 թվականին, ոչ 2014-ին, ինչպես որ չի եղել օրինակ 2012-ին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով ԵԽԽՎ նախագահի և ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարություններին կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Նա նշեց, որ այդ հայտարարությունները որևէ նոր բան չեն ասում, բացի այդ, հայտարարություններ անողներն էլ դրա իրավունքը չունեն:

«Նրանք իրավազուրկ և ձայնազուրկ են այդ հարցում, և Եվրամիությունն ամեն տարի, երբ իրեն հարմար է` շատ լավ իմանալով այս ամենը, ինչ-որ պաշտոնյաների շուրթերով հայտարարություններ է անում»,- ասաց Շաքարյանցը: Նա նշեց, որ նոր բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կարելի է փնտրել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցի ընթացքում հնչեցրած հայտարարությունների մեջ, երբ նրանք ասացին, որ պատրաստվում են վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով:

Մյուս բոլոր հայտարարությունները Սերգեյ Շաքարյանցը համարում է անհիմն և ինչ-որ իմաստով բանակցությունների ձևաչափը փոփոխելու փորձ, ինչը հնարավոր է միայն հակամարտության բոլոր կողմերի համաձայնության դեպքում: Այս հատարարությունները քաղաքագետը պայմանավորում է նրանով, որ աշնանը Ադրբեջանում սպասվում է նախագահի ընտրություն, և միջազգային հանրությունը փորձում է ինչ-որ կերպ ժամանակ ձգել, մինչև այնտեղ նոր իշխանությունների ձևավորումը:

Շաքարյանցը ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևաչափի պահպանման ուղղված բոլոր ջանքերը կգործադրի, քանի որ դա հնարավորություն չի տա իրենց մրցակիցներին տարածաշրջանում հարմարավետ դիրք գրավել: Հիշեցնենք, որ Ժան Կլոդ Մինյոն նախօրեին ասել էր, որ 2013թ. կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան հակամարտության համար:

Իսկ ՀԱՊԿ անդամ երկրները վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարևորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---