Ռուս օդաչուները Հայաստանում վերսկսել են ուսումնական թռիչքները

Ռուս օդաչուները Հայաստանում վերսկսել են ուսումնական թռիչքները

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայանի օդաչուներն այս շաբաթ վերսկսել են ուսումնական թռիչքները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Դա արվել է տեխնիկան շահագործման ամառային շրջանի անցնելուց հետո: Ինչպես հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունը, տարեսկզբից ի վեր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օդաչուները կատարել են մոտ 500 ուսումնական թռիչք, մոտ 300 զորավարժային օդային մարտ 500-ից մինչև 8000 մ բարձրության վրա և 300-800 կմ/ժ արագությամբ:

Ինժեներա-ավիացիոն ծառայության մասնագետները կատարել են մեծ ծավալի աշխատանք: Տեխնիկան շահագործման ամառային շրջանի անցնելուց հետո ՄիԳ-29 կործանիչներից յուրքանչյուրով կատարվել է մոտ 100 տեխնիկական գործողություն:

Ուսուցման նոր շրջանում առաձնահատուկ ուշադրություն է դարձվելու օդաչուների աշխատանքին բարդ եղանակային պայմաններում և փոքր բարձրության վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---