Վարդուհի Վարդերեսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

Վարդուհի Վարդերեսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ ՀՀ շքանշանով և մեդալներով են պարգևատրվել.

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի Կարապետի Վարդերեսյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Քաջազուն Հակոբի Գյուրջյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս, պարուսույց Արտյուշա Հակոբի Կարապետյանը, դուդուկահար Գեորգի Վարդանի Մինասյանը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Թագվորի Քուչուկյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Կոմունարի Եղիազարյանը, գրող Լևոն Վանիկի Խեչոյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի Անահիտ Հարությունի Մխիթարյանը, բարերար (ԱՄՆ) Բաբկեն Մկրյանը, Մխիթար Գոշի մեդալով` Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Կարեն Լևոնի Գրիգորյանը, Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Պողոսի Փոլադյանը, Մխիթար Հերացու մեդալով` Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ (ԱՄՆ) Կարո Արմենը, ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման և անզգայացման ծառայության ղեկավար Անատոլիյ Սերգեյի Գնունին, «Ուրոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ի գիտապրակտիկ ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Գևորգի Զոհրաբյանը, «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Մելիքի Հարությունյանը, Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Մաքսիմի Քուշկյանը, հասարակական-պետական գործիչ Խաժակ Անդրանիկի Դրամփյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը, Անանիա Շիրակացու մեդալով` աստղագետ (ՖՐԱՆՍԻԱ) Հակոբ Թերզյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Աղասու Մինասյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Գևորգի Շաբոյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի ճարտարապետ Էդուարդ Արամի Սաֆարյանը, «Պրոլայթինգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Զորիկի Տոնիկյանը,

Մովսես Խորենացու մեդալով` Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի նոր գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը, «Մեր հաղթանակը» հաղորդաշարի գլխավոր խմբագիր Ամիրան Արտավազդի Գալստյանը, գրող (ԻՍՊԱՆԻԱ) Գոնսալո Գուարչը, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Բագրատի Դավթյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահի խորհրդական (ԱՄՆ) Փանոս Թիթիզյանը, փիլիսոփա, հայագետ (ԴԱՆԻԱ) Հենինգ Լեհմանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ժորես Դավթի Խաչատրյանը, Ցյուրիխի երաժշտանոցի դասախոս (ՇՎԵՅՑԱՐԻԱ) Դավիթ Մարատի Հալաջյանը, հրապարակախոս Հրանտ Հովհաննեսի Ղազարյանը, սաքսոֆոնահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորի Մանուկյանը, Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան, փոխտնօրեն Մակիչ Շաքարի Մարգարյանը, «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր (ԼԻԲԱՆԱՆ) Համբիկ Մարտիրոսեանը, «Դար ալ Մուրադ» հրատարակչատան գլխավոր տնօրեն (ԼԻԲԱՆԱՆ) Միշել Մուրադը, Բոստոնի «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար (ԱՄՆ) Կոնստանտին Հրանտի Պետրոսյանը, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Բաբկենի Ներսիսյանը, դերասան Մուրադ Վահրամի Ջանիբեկյանը, թատրոնի զգեստների նկարիչ Մերի Սերգեյի Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակիցներ՝ ՀՀ ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Արթուր Սերյոժի Բաղդասարյանը, ՀՀ ՊՊԾ ավագ թիկնապահ, մայոր Արա Մարտինի Շահբազյանը, ՀՀ ՊՊԾ վաշտի հրամանատարի տեղակալ, մայոր Կարեն Սերգոյի Պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---