Քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանն արժանացել է Ժողովրդական արտիստի պատվավոր կոչման

Քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանն արժանացել է Ժողովրդական արտիստի պատվավոր կոչման

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Հանրապետության տոնի առթիվ ՀՀ պատվավոր կոչումներ են շնորհվել.

Գիտության վաստակավոր գործչի՝ Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդա Քերոբի Գասպարյանին, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Պարույրի Հակոբյանին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ժոզեֆ Ռեթևոսի Փանոսյանին,

Ժողովրդական արտիստի` քանոնահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Հասմիկ Արարատի Լեյլոյանին, Ժողովրդական նկարչի՝ գեղանկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անատոլի Հակոբի Գրիգորյանին, Վաստակավոր արտիստի՝ Երևանի կամերային պետական թատրոնի դերասան Գրիգոր Ստեփանի Բաղդասարյանին, Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Կառլենի Գրիգորյանին, դաշնակահար Հայկ Ավետիքի Մելիքյանին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Վլադիմիրի Շամցյանին (Բալանդինա), Ազգային կինոկենտրոնի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի տնօրեն Վարդուհի Հրաչիկի Ռուշանյանին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Ժակելինա Սամվելի Սարխոշյանին, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ալբերտ Անուշավանի Սաֆարյանին,

Վաստակավոր նկարչի՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի դասախոս Վոլոդյա Սմբատի Աբրահամյանին, Երևանի Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գլխավոր նկարիչ Աշոտ Հովհաննեսի Համբարձումյանին, Ք. Քուշնարյանի անվան դպրոցի գեղարվեստի բաժնի ղեկավար Աննա Համլետի Հարությունյանին, գեղանկարիչ Ռաֆայել Արմենի Մելիքյանին,

Արվեստի վաստակավոր գործչի՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թիվ 1 վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Արամի Մարտիրոսյանին, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Սերգեյի Գասպարյանին,

Մշակույթի վաստակավոր գործչի՝ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Գարեգին Խաչատուրի Անանյանին, «Ակունք» ազգագրական համույթի երգիչ Սարգիս Եղիազարի Բաղդասարյանին, Հանրային հեռուստատեսության երաժշտական խմբագիր Քնարիկ Անդրանիկի Փիլոսյանին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---