Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Թուրքիայում տարածվող թռչնագրիպը դիտարկում է որպես սպառնալիք ողջ տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Թուրքիայում մոլեգնող թռչնագրիպը դիտարկում է որպես սպառնալիք ողջ տարածաշրջանի համար, հունվարի 17-ին լրագրողներին է հայտնել ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Մարգարեթ Չենը: Չենը ասել է, որ «մենք դիտարկում ենք Թուրքիայում տարածվող թռչնագրիպը ոչ թե որպես մեկ երկրի, այլ ողջ տարածաշրջանի խնդիր»: Մարդկանց եւ ընտանի կենդանիների ակտիվ տեղափոխումները Մերձավոր Արեւելքում, Կովկասում ավելացնում են բարձր պատոգեն հատկություններ ունեցող հիվանդության տարածման ռիսկը, ասել է նա: Ինչպես հաղորդել է Չենը, ԱՀԿ հովանու ներքո անց են կացվում հեռագիտաժողովներ, որոնք ժամանակ կատարվում է տեղեկատվության փոխանակում Սիրիայում, Իրաքում, Իրանում, Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում համաճարակային իրադրության վերաբերյալ: Նրա խոսքերով, այդ երկրներում աշխատում են ԱՀԿ փորձագետները, որոնք դիտարկում են իրավիճակը: Անդրադառնալով Թուրքիայում ստեղծված իրավիճակին` Չենը հաղորդել է, որ ներկայումս երկրում թռչնագրիպից մահացել է չորս մարդ, իսկ ընդամենը գրանցվել է մարդու մոտ վարակի 20 դեպք: Կան եւս 30 կասկածելի դեպքեր, ասել է նա: «Մենք կարծում ենք, որ կան լավ հեռանկարներ Թուրքիայում այդ հիվանդությունը ոչնչացնելու համար, թեեւ մենք չենք բացառում, որ առաջիկայում կգրանցվեն նոր բռնկումներ»,-ավելացրել է նա, հաղորդում է «Կավկազ-Պրեսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---