Նախագահ. Արաբական աշխարհի հետ հայ ժողովրդի հարաբերությունների խոսուն վկան ընդհանուր պատմությունն է 1 հունիսի 2013 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու բարեկամ Քուվեյթից ժամանող պատվիրակություններին: Նախագահը նշել է, որ Հայաստանի և Քուվեյթի միջև խորհրդարանական կապերը և համագործակցությունը սկիզբ են առնում երկու բարեկամ երկրների հարաբերությունների ակունքից: Հանրապետության նախագահի խոսքով, արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի հարաբերությունների խոսուն վկան ընդհանուր պատմությունն է, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները: Զրուցակիցները ուրախությամբ են արձանագրել տարբեր մակարդակի փոխայցելությունները, որոնք նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Անդրադառնալով դեռևս 2009թ. Քուվեյթ կատարած իր այցին և դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ դրանք կյանքի են կոչվում, երկու երկրներում արդեն իսկ գործում են դեսպանություններ, իսկ ընթացիկ տարում Քուվեյթում գումարվելու է միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի ժամանակ կքննարկվեն ընթացիկ ծրագրերը և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հեռանկարներին, ներդրումների խրախուսմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը և Քուվեյթի ԱԺ նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |