ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-6-ը պաշտոնական այցով կգտնվի Լատվիայում

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-6-ը պաշտոնական այցով կգտնվի Լատվիայում

PanARMENIAN.Net - Լատվիայի Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով հունիսի 4-6-ը եռօրյա պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կգտնվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը :

Այցի ընթացքում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի, Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի, վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսի հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաև Սեյմի Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---