Freedom House-ը կարող է Ադրբեջանի հանդեպ կիրառել «Մագնիտսկու ցուցակը»

Freedom House-ը կարող է Ադրբեջանի հանդեպ կիրառել «Մագնիտսկու ցուցակը»

PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ընդդիմադիրների, երիտասարդ ակտիվիստների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների առնչությամբ Ադրբեջանում: Այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է Freedom House-ի ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարության նախկին տեղակալ Դևիդ Քրեմերը:

Նա դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ հորդորելով հանդուրժողականություն դրսևորել ու հարգել մարդու հիմնարար իրավունքները:

Վերջին հետապնդումներն Ադրբեջանում նա կապել է առաջիկա նախագահական ընրությունների հետ: «Այդ ամենը վկայում է այն մասին, որ կառավարությունը, օգտագործելով վարչական ռեսուրսը, ճնշում է գործադրում ընդդիմադիրների վրա»,-ասել է նա: Ըստ Քրեմերի, իրավիճակը ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ Ադրբեջանում գնալով վատթարանում է: Նա նշել է, որ Օբամայի վարչակազմը ևս մտահոգված է ստեղծված իրավիճակով Ադրբեջանում: «Ադրբեջանը մեզ համար շատ կարևոր երկիր է և այն, ինչ այնտեղ կատարվում է, չի կարող մեզ չմտահոգել: Ուստի մենք կոչ ենք անում կառավարությանը հարգել ստանձնած պարտավորությունները: Թեև «Մագնիտսկու օրենքը» վերաբերում է Ռուսաստանին, սակայն խոսակցություններ են գնում, որ այն կարող է կիրառվել նաև այնպիսի երկրների դեպքում, ինչպիսին Ադրբեջանն է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---