Թուրքիայի 67 քաղաքներում մոլեգնում են հակակառավարական ցույցերը

Թուրքիայի 67 քաղաքներում մոլեգնում են հակակառավարական ցույցերը

PanARMENIAN.Net - Հունիսի լույս 3-ի գիշերը Թուրքիայի 67 քաղաքներում հակակառավարական ցույցեր են սկսվել: Ցուցարարների դաժան բախումները ոստիկանության հետ տեղի են ունեցել Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասում, որտեղ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Էրդողանի նստավայրի մոտ՝ պահանջելով նրա անհապաղ հրաժարականը:

Գեզի զբոսայգու ոչնչացման դեմ սկսված բողոքի ակցիաները Ստամբուլի կենտրոնում վերաճեցին հակակառավարական ցույցերի, որոնք չեն դադարում արդեն 4 օր: Ոչ արցունքաբեր գազը, ոչ ջրցան մեքենաները չեն կանգնեցնում բողոքավորներին, որոնք դժգոհ են Էրդողանի կուսակցությունից, որն, ըստ նրանց, փորձում է իսլամականացնել երկիրը, հայտնում է euronews-ը:

«Դա այլևս Թաքսիմ հրապարակը չէ, և ոչ էլ Գեզի զբոսայգին: Դա Թահրիրն է, Կարմիր հրապարակը, հեղափոխության հրապարակը»,-ասում են ցուցարարները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---