Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին աջակցող սենատորների թիվը հասավ 22-ի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ազդեցիկ անդամ, դեմոկրատ Ջո Բայդընը միացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի աջակիցների թվին: Ինչպես հայտնում են Ամերիկայի Հայ Դատի գրասենյակից, անցյալ շաբաթ բանաձեւին իր աջակցությունն էր հայտնել նաեւ հանրապետական սենատոր Սյուզան Քոլինզը: Այդպիսով թիվ 320 Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի կողմնակիցների թիվը հասավ 22-ի: Օրինագիծը, որն անցյալ տարվա նոյեմբերին ներկայացվել է Սենատին հանրապետական Ջոն Էնսայնի եւ դեմոկրատ Ռիչարդ Դըրբինի կողմից, նման է մի քանի ամիս առաջ` 2005 թ. հունիսին, Ներկայացուցիչների պալատին Ջորջ Ռադանովիչի, Ադամ Շիֆի եւ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի եւ Ջո Նոլենբերգի ներկայացրած թիվ 316 բանաձեւի նախագծին: Բանաձեւում կոչ է արվում ԱՄՆ նախագահին ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն արտացոլի Միացյալ Նահանգների` Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերում ամրագրված մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ ցեղասպանությանն առնչվող զգայուն խնդիրների պատշաճ ըմբռնում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---