Անվանի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը Ազգային պատկերասրահին բացառիկ նվեր է արել

Անվանի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը Ազգային պատկերասրահին բացառիկ նվեր է արել

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանի 95-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը:

Արվեստագետն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, սակայն իր հոբելյանական ցուցահանդեսը կազմակերպվում է հայրենիքում: Այս առիթով Նիկոլայ Նիկողոսյանը հանդես է եկել բացառիկ նվիրատվությամբ` Հայաստանի ազգային պատկերասրահին ընծայել է բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայայի մարմարե կիսանդրին: Այսօր ցուցահանդեսը բացվեց Արցախում, Շուշիի արվեստի նորաստեղծ կենտրոնում:

Երևանում ներկայացվելու են հայ հանդիսատեսին վարպետի անհայտ գրաֆիկական ինքնադիմանկարները, 15 գեղանկարչական կտավ և հաստոցային դիմաքանդակի ընտրանի հեղինակի երևանյան հավաքածուից, ինչպես նաև ՀԱՊ հավաքածուից երկու քանդակ:

Նիկոլայ Նիկողոսյանը առավելապես հայտնի է իբրև մոնումենտալիստ: Նրա աշխատանքներից հայտնի են Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի հուշարձանները, Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հուշարձանը Նալբանդյան գյուղում, Ավետիք Իսահակյանի հուշարձանը Գյումրիում այլն: Այդ հուշարձանները կներկայացվեն լայնաֆորմատ թվային տպագրության միջոցով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---