Հայաստանի հավաքականը բաց մարզումով սկսեց նախապատրաստվել Մալթայի դեմ խաղին

Հայաստանի հավաքականը բաց մարզումով սկսեց նախապատրաստվել Մալթայի դեմ խաղին

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի Ակադեմիայում անցկացրեց բաց մարզում` պատրաստվելով 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական հանդիպմանը:

Հունիսի 7-ին Երևանի ժամանակով ժամը 20:00-ին հայ ֆուտբոլիստները Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հյուրընկալելու են Մալթայի ընտրանուն: B խմբում Հայաստանի ընտրանին 3 միավորով նախավերջին`5-րդ տեղում է, իսկ Մալթան առանց միավորի վերջինն է: Խմբի առաջատարը Իտալիան է 13 միավորով:

Ակադեմիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը հունիսի 6-ին 2015 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում «Հրազդան» մարզադաշտում խաղալու է Իսլանդիայի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---