Բաքուն մտադիր չէ սահմանափակվել «տարածքների ազատագրումով»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքում «չի ձեռնարկվի Ադրբեջանի Սահմանադրությանը հակասող եւ ոչ մի քայլ»: Նրա խոսքերով, «Ադրբեջանի համար հակամարտության լուծումը չի սահմանափակվում օկուպացված տարածքների ազատագրումով»: Ըստ նրա, «Ադրբեջանը կարեւոր է համարում փախստականների վերադարձը այդ տարածքներ, Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների անվտանգության ապահովումը, համայնքների միջեւ փոխհարաբերությունների ստեղծումը եւ այլ հարցեր»: «Բաքուն նաեւ կարեւորում է լիակատար վերահսկողության վերականգնումն իր ողջ տարածքի նկատմամբ», - ասել է դիվանագետը: Նրա խոսքերով, այսօր հիմնական խնդիրներն առընչվում են ռազմական իրավիճակի վերացման եւ հայկական եւ ադրբեջանական համայնքների համատեղ բնակության հարցերին: «Այս հարցերում կողմերի միջեւ դիրքորոշումների մերձեցում դեռեւս չկա», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---