Պետծառայողների աշխատավարձերը, կենասթոշակներն ու նպաստները մինչև 2014թ.-ի հունվար չեն բարձրանա

Պետծառայողների աշխատավարձերը, կենասթոշակներն ու նպաստները մինչև 2014թ.-ի հունվար չեն բարձրանա

PanARMENIAN.Net - Պետական ծառայության համակարգի աշխատավարձերի, կենասթոշակների և նպաստների չափերին կառավարությունը անդրադարձ կկատարի 2014թ-ի հունվարին՝ 2014-ի պետական բյուջեի շրջանակներում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նկատեց, որ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի նվազագույն ամսական աշխատավարձերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվել է հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը սահմանել 45 հազար դրամ։ Օրնեքի նախագծի փաթեթը կներկայացվի ԱԺ քննարկմանը։

Հարցին, թե ի՞նչ կտա դա գազի գնի բարձրացմանը զուգահեռ, նախարարը պատասխանեց. «Երեսուն տոկոսով ավելացվում է նվազագույն աշխատավարձը և մեր հիմնական նպատակը աշխատող աղքատների խնդրի աստիճանական լուծումն է։ Այսինքն, այն չափը, որ առաջարկվում է, այսօրվա աղքատության շեմից ավելի բարձր նվազագույն աշխատավարձի չափ է»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---