Կառավարության կողմից գազի գնի 30% սուբսիդավորումը հնարավոր է լինի գրանտային միջոցներով

Կառավարության կողմից գազի գնի 30% սուբսիդավորումը հնարավոր է լինի գրանտային միջոցներով

PanARMENIAN.Net - Գազի գինը նվազեցնելու կամ սուբսիդավորելու հնարավորություններ գտնելու համար ռուսական կողմի հետ ընթացող բանակցությունները շարունակվում են, և այս պահին դեռ որևէ նոր բան չկա:

Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նա նաև նշեց, որ ռուսական կողմի հետ բանակցում են նաև կառավարության կողմից գազի գինը 30%-ով սուբսիդավորման համար աղբյուրներ գտնելու շուրջ, որպեսզի դա գրանտային միջոցներևով փոխհատուցվի:

Իսկ այն պնդումներին, թե գազի գնի բարձրացումը եղել է ապրիլի 1-ից և այսօր ընթացող քննարկումներն անիմաստ են, նախարարն արձագանքեց, որ ինքը ասել է և կրկնում է, որ բանակցությունները վաղուց են սկսվել։ Արմեն Մովսիսյանն ընդգծեց, որ գազի գնի նոր սակագինը ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհաստատի այն:

Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական որոշում է կայացրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը գազի գինը սուբսիդավորելու է 30 տոկոսով, 1 խորանարդ մետր գազի դիմաց որպես նոր գին սահմանել 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---