Հունիսի 5-ը Ադրբեջանի բանակում. Մեկը սպանվել է զինակցի կրակոցից, մյուսը՝ վրաերթի է ենթարկվել

Հունիսի 5-ը Ադրբեջանի բանակում. Մեկը սպանվել է զինակցի կրակոցից, մյուսը՝ վրաերթի է ենթարկվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակի զինվորը գնդակահարել է իր զինակցին: Ինչպես հայտնել են «ԱՊԱ» գործակալությանը Ադրբեջանի ՊՆ-ում, Ֆիզուլիի շրջանում գտնվող N զորամասի զինվոր Ալի Հուսեյնովը իրեն ամրակցված ինքնաձիգից սպանել է զինվոր Միրգասիմ Ռագիմովին: Փաստով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը Բաքվում զինծառայողը վրաերթի է ենթարկվել: Ժամկետային ծառայող Տուրալ Բաշիրովին խփել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Զինվորականը մահացել է վթարի վայրում: Նա արձակուրդում էր գտնվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---