Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Իվանովը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր` գոհունակություն հայտնելով այդ ոլորտում փոխգործակցության մակարդակի եւ որակի առումով: Սերգեյ Իվանովը տեղեկացրել է, որ իր ծրագրում հատուկ ներառվել է տեսչական այցը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայան: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը: Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է հակամարտության կարգավորման հեռանկարներն, ինչպես նաեւ անդրադարձել է Փարիզում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---