Կայացել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատեսը

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատեսը

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ սուգատեսն է կայացել աշխարհահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ Հիմնադրման օրից փառատոնը անցկացվում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6–ին։ Այս տարի ստուգատես-փառատոնի պատվավոր հյուրն էր կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը։

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած՝ Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնին այս տարի մասնակցել է Երևանի երաժշտական կրթօջախների 12 աշակերտ։ Բոլոր մասնակիցները արժանացել են խրախուսական մրցանակների ու դիպլոմների։ Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի նպատակը ոչ այնքան մրցակցությունն է, որքան ստեղծագործող տաղանդավոր երեխաներին բացահայտելն է։

Մինչ համերգային ծրագրի սկսվելը՝ Արամ Խաչատրյանի մտերիմ ընկերների ընտանիքների անդամները տուն-թանգարանին են նվիրել առարկաներ, որոնք պատկանել են մեծանուն երաժշտին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---