Հայտնի են «Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողները

Հայտնի են «Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողները

PanARMENIAN.Net - Կայացել է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգը, որի ընթացքում հայտարարվել են լավագույնը ճանաչված 6 ներկայացումները:

Գլխավոր մրցանակը (Գրան պրին) ստացել է Երևանի` Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը (Լեոնել Բարտ «Օլիվեր»): Առաջին մրցանակին արժանացել է Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջը (Լեոնարդ Բերնստայն, «Վեսթսայդյան պատմություն»): Երկրորդ մրցանակը կիսել են Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցը (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Կախարդական սրինգ») և Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցը (Ռոբերտ Շերման, «Մերի Փոփինս»), իսկ երրորդը` Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցը (Քեյն և Քեյն, «Պանդորայի արկղը») և Երևանի Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցը (Ռիչարդ Ռոջերս, «Երաժշտության ձայները»):

Հայտնի են դարձել նաև «Լավագույն դերակատարուհի», «Լավագույն դերակատար», «Հանդիսատեսի համակրանք», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում հաղթողների անունները:

«Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի հատուկ հյուրերն էին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հաղթողները պարգևատրվել են հատուկ պատրաստված անակնկալ մրցանակներով և պատվոգրերով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---