Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Մումբայի մրցաշարում առաջատարներին զիջում է կես միավոր

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Մումբայի մրցաշարում առաջատարներին զիջում է կես միավոր

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Նա կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Լևան Պանցուլայայից, Միխեիլ Մճեդլիշվիլուց (Վրաստան) և Ֆարուխ Ամոնատովից (Տաջիկստան):

Եզրափակիչ տուրում Անդրիասյանը սպիտակներով հանդիպելու է Մճեդլիշվիլու հետ:

Գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը և Գեւորգ Հարությունյանն ունեն 7-ական միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---