Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Լիտվայի դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Լիտվայի դեսպանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացի մասին և հույս հայտնել, որ դեսպանն իր հերթին պաշտոնավարման ընթացքում անհրաժեշտ ջանքեր կգործադրի այդ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու գործում:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում Լիտվայի դեսպանը և հավաստիացրել, որ կանի ամեն հնարավորը` առկա ներուժն օգտագործելու և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը նպաստելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Էրիկաս Պետրիկասը հանդիպմանը նաև մտքեր են փոխանակել Եվրամիության շրջանակներում հայ-լիտվական հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:

4  07.06.13 - ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը հավատարմագրեր հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---