ՀՀ-ում Բելառուսի դեսպան. Մեր երկրները տոնում են իրենց «արծաթե հարսանիքը»

ՀՀ-ում Բելառուսի դեսպան. Մեր երկրները տոնում են իրենց «արծաթե հարսանիքը»

PanARMENIAN.Net - Մոտ 6 տասնյակ փաստաթղթեր, համագործակցություն քաղաքական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում: Արդեն 20 տարի Հյաաստանն ու Բելառուսը պաշտոնական հարաբերություններ ունեն: Այս տարվա հունիսի 13-ին կլրանա այդ հարաբերությունների ուղիղ 20-ամյակը, ինչը դեսպան Ստեպան Սուխորենկոյի բնորոշմամբ՝ կարելի է համարել «արծաթե հարսանիք»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշեց, որ հայ-բելասուսական համագործակցության ընթացքում ձևավորվել է բարձր մակարդակի երկխոսություն, հարաբերությունները շարունակում են զարգանալ տարբեր ոլորտներում: Դեսպանը նկատեց, որ միայն վերջին 5 տարիների ընթացքում նախագահների մակարդակով 2 անգամ փոխայցեր են եղել, ակտիվ զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները, ամեն տարի մեծանում է առևտրաշրջանառությունը:

«Մեր տնտեսությունները փոխլրացնող են, մենք ակտիվ համագործակցում ենք գյուղատնտեսության ոլորտում: Բելառուսական շուկայում հայկական արտադրության ապրանքներ կան, հատկապես կոնյակ: Մենք ձեզ հետ կիսվում ենք տեխնիկայով և համագործակցությունը պրագմատիկ ուղու վրա է»,-ասաց դեսպանը և նկատեց, որ աբխազական երկաթգծի բացման դեպքում ապրանքաշրջանառության հարցը ավելի հեշտ կլինի և ընդամենը 5 օրում հնարավոր կլինի բեռներ փոխադրել:

Դեսպանը նշեց, որ Հայասանի և Բելառուսի հարաբերությունները ջերմ են ոչ միայն նրա համար, որ երկու երկրներերը ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ են, այլ այն բանի համար, որ երկու երկրների արտաքին քաղաքական տեսակետները հաճախ համընկնում են: Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում համագործակցությանը՝ նա նշեց, որ իրենք մեծ փորձ ունեն ատոմային էներգետիկայի ոլորտում և առաջիկայում նախատեսվում է մասնագետների փոխանակման ծրագիր, ինչպես նաև արդեն ստորագրված է ատոմային անվտանգության հարցերի շուրջ ինֆորմացիայի փոխանակման վերաբերյալ փաստաթուղթը:

Նա կարևորեց նաև մարզերի միջև համագործակցությունը, որը լուրջ հեռանկարներ ունեցող ուղղություն է: Սուխորենկոն ասաց, որ արդեն 5 տարի է ՝ ինչ Հայաստանում է աշխատում և անկեղծացավ, որ հաճախ, երբ Բելառուսում է լինում և պետք է վերադառնա, ասում է.«գնանք տուն»:Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը համարում էիր երկրորդ տունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---